Արթուր Ալեքսանյանից օլիմպիական ոսկին խլելը հենց այսպես է եղել՝ մրցավարները լկտիաբար «չնկատելով», որ իր մրցակիցը երկու ոտքով դուրս է եկել մրցագորգից, ոչ միայն չվերականգնեցին արդարությունը և միավոր չտվեցին Արթուրին, այլև միավորներ տալով Արթուրի իրանցի հակառակորդին, որպես պատիժ, որ բողոքել են, որ մրցակիցը երկու ոտքով մրցագորգից դուրս է եկել, մեկ միավոր էլ նվիրել են վերջինիս՝ ապահովելով նրա «ծանրակշիռ» հաղթանակը:
ՀՀ Օլիմպիական կոմիտեն պետք է բողոքարկի արդյունքները և հասնի նրան, որ Արթուր Ալեքսանյանը ստանա իր ոսկին՝ մեզանից՝ Հայաստանից, խուլիգան մեթոդներով խլված ոսկին:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ